HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 8-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Համաձայն հաղորդագրության՝ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը տեղեկատվություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter