
Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտների
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել Ստեփանակերտին:
«Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել