Կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք, ընդհանուր՝ 55087 դեպք, որոնցից 45528-ն` առողջացած, 1010-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8246 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում: Երեկ կատարվել է 3312 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 75, 68, 81 (կին) և 53, 68, 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել