
Երևանը և Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին
Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին, որը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 9-ին։ Ներկայում ընթանում են այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին «TACC»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հրավիրել էր Մոսկվա խորհրդակցությունների, որը պետք է իրականացվեր Ռուսաստանի արտաքին գործերի նախախարի միջնորդությամբ:
Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները և գերիներին փոխանակելու համար։
Լուսանկարը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության
Մեկնաբանել