HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրադադար՝ 12:00-ից. կողմերը կսկսեն առարկայական բանակցություններ

Մոսկվայում գրեթե 11 ժամ տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են հասել 2020 թվականի հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի ուղերձի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի հետ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին հետագա քայլերի շուրջ․

  1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, մարդասիրական նպատակներով, հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»,- նշվում է արտաքին գործերի նախարարների միջև կնքված փաստաթղթում։

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, ըստ տեղում աշխատող «Россия 24»-ի լրագրողի, արտաքին գործերի նախարարները պարբերաբար դուրս են գալիս բանակցությունների սենյակից, հավանաբար, իրենց երկրներում խորհրդակցություններ անելու համար: Նա նշել էր, ոչ չնայած ուշ ժամին՝ լրագրողներին չէին ասել լքել ՌԴ ԱԳՆ ընդունելության տունը, ինչը ենթադրում էր, որ մամուլի համար կկայանա հայտարարություն։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter