
Հադրութում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սպանել են երկու բնակչի՝ մորն ու որդուն. Արցախի ՄԻՊ
Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:
Այժմ աշխատանքներ են տարվում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը ԱՀ ՄԻՊ-ը հանդես կգա ավելի մանրամասն տվյալներով:
«Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,-հայտնել է ԱՀ ՄԻՊ Ա. Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:
Մեկնաբանել