
Արցախի համար հավաքվող գումարը հատեց 100 մլն դոլարի շեմը
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի արդյունքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, հավաքագրվել է մոտ 100 մլն 874 հազար ԱՄՆ դոլար։ Գումարի չափը նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ և հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։
Դրամահավաքը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին։ Արցախի համար գումար է փոխանցվում ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ Սփյուռքից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել