
Կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք, ընդհանուր՝ 57566 դեպք, որոնցից 46318-ն` առողջացած, 1032-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում, երեկ կատարվել է 2114 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել