HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Մելքումյանի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու պատեհ պահն է

Առաջիկա տասը օրում պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ որևէ երկիր Արցախի անկախությունը ճանաչի:

Այս մասին հոկտեմբերի 13-ին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն ընդգծեց` հոկտեմբերի 12-ին մինչ ուշ երեկո ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստ է ընթացել, որի ժամանակ թե հայկական և թե ադրբեջանական պատվիրակություններից վեցական անդամ ելույթ է ունեցել: Նրա խոսքով` հայկական պատվիրակությունների ելույթների հիմնական շեշտադրումն այն է եղել, որ պետք է դադարեցնել կրակը և անցնել խաղաղ բանակցությունների:

«Մեր պատվիրակության ելույթները տեղին էին, մենք արձանագրեցինք, որ ոչ միայն Թուրքիայի կողմից է ահաբեկչական գործողությունները, այլև այն, որ հարձակումներ են լինում Արցախի խաղաղ բնակչության, մշակութային կոթողների նկատմամբ,-ասաց Մելքումյանը` հավելելով, որ արձանագրվել է, որ արցախաադրբեջանական սահմանին տեղի ունեցողը միջազգային տեռորիզմի դևսևորում է հայ ազգի նկատմամբ:

Պատգամավորի խոսքով` ԵԽ պատգամավորների ելույթների հիմնական շեշտադրումը եղել է Թուրքիայի բացահայտ մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին: Մեկ այլ բան է, երբ պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, բոլորովին այլ, երբ Թուրքիան է մտնում խաղի մեջ:

Ըստ Մելքումյանի` այս իրավիճակում Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը Արցախի անկախության ճանաչումն է:

«Մենք պետք է նախապատրաստվենք Արցախի անկախությունը ճանաչելու համար: Սկզբում մտածում էինք, որ ճանաչումը կարող է վնասել, բայց հիմա խաղաղ կարգավորում չկա, ոչ էլ բանակցություն կա, հանդիպումներ կան կրակը դադարեցնելու համար, բայց տեսնում ենք, որ դադարեցումը չի ստացվում: Առաջիկա օրերին ընթացքում մեր ժողովուրդը, խորհրդարանը պետք է սկսեն գործընթացը»,- ասաց Մելքումյանը` ընդգծելով, որ պատեհ պահ է Արցախի անկախությունը ճանաչելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter