HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար. Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել, որտեղ նշել է՝ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես, Վրաստանի կողմից դադարեցվեց ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ:

Ուստի, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին:

Միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում ՝ առևտրային բեռների, փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին` ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին, լիովին համապատասխան:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել է տեղեկատվության շահարկումները, իբրև թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով:

Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները: Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում, Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության  (ICAO)- ի առջև», - նշված է հայտարարության մեջ: 

Մեկնաբանություններ (1)

David Davidian
Republic of Georgia's Concessions to the Azerbaijani War Effort Against Armenians https://wgi.world/republic-of-georgia-s-concessions-to-the-azerbaijani-war-effort-against-armenians/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter