HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակի ծախսերի վերաբերյալ ֆինանսական հաշվետվություն է հրապարակել

Առողջապահության նախարարությունը Ֆինանսական հաշվետվություն է հրապարակել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում իրականացված փաստացի ծախսերի մասին` 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
 
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
 
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
  • Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 4.041.352.973
  • Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)` 705.948.100
  • Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 892.610.809
  • Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 393.021.823
  • Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 919.961.744
  • Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 2.131.630.680
  • Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 2.963.227.404
  • Բժշկական կենտրոնների վերանորոգում` 895.881.708
  • Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ` 301.040.229
Հանրագումար` 13.244.675.469

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter