
Գրանցվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1058-ով՝ ընդհանուր կազմելով 58 624: Նախօրեին կատարվել է 2877 թեստավորում (ընդհանուր՝ 332 154): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 7 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1039 է:
Առողջացել է ևս 395 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 46 713-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 561 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել