
Հայաստանի տարածքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա է տուժել
Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, որը մեքենայով գնալիս է եղել դաշտ՝ հողագործական աշխատանքի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- նշել է նախարարության խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել