HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ֆրանսիայի հայ համայնքը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում բնակվող հայերը հերթական ակցիան են կազմակերպել կառավարության շենքի առջև: Նրանք ֆրանսիական կառավարությունից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը:

Ակցիայի ընթացքում Ֆրանսիայի կառավարական շենքի մոտ հավաքված հայերը քայլերթ են կազմակերպել դեպի Շանզ Էլիզե փողոց: Մարդիկ բարձրախոսներով կոչեր են արել` ուղղված Ֆրանսիայի կառավարությանը: Հավաքվածները վանկարկել են «Արցախը մերն է»:

Ակցիայի մասնակից Ալյոնա Մուրադյանը պատմեց, որ ցույցերը շարունավելու են այնքան ժամանակ, մինչև Ֆրանսիան չճանաչի Արցախի անկախությունը: «Ակցիայի մասնակիցների շարքում շատ օտարերկրացիներ էլ կային, նրանք էլ իրենց դրոշներով էին եկել: Մեզ համար ոգևորող էր, երբ տեսնում էինք, որ մեր մտահոգությունը կիսում են նաև ուրիշ ազգերը, ադրբեջանական ագրեսիայի մասին այստեղ գիտեն բոլորը»,-պատմեց Ալյոնան:

Նրա խոսքով` ակցիային ներկա էր նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլայ Ազնավուրը. «Սկբում մեզ ասել են, որ նա էլ պետք է կոչով դիմի Ֆրանսիայի կառավարությանը, բայց հետո ելույթ չունեցավ, ամեն դեպքում, նրան՝ մեր կողքին տեսնելը շատ հուզիչ էր»:

Առաջին ակցիան Ֆրանսիայում ապրող հայերը կազմակերպել էին սեպտեմբերի 29-ին՝ Թուրքիայի դեսպանատան առջև: Հայ համայնքն իր բողոքն է արտահայտել Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից  ծավալած ռազմական գործողություների վերաբերյալ:

Լուսանկարները՝ Գրիգոր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter