HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Այո, մեզ մոտ կան գերիներ»

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները, հատկապես՝ հյուսիսային և հարավային ուղղությամբ, սակայն ոչ Արաքսի հովտի տարածքում։ Ադրբեջանական կողմը երկու ուղղություններով փորձել է համառ հարձակումներ է զարգացնել, հիմնականում՝ հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում՝ հետևակով, զրահատեխնիկայի նվազագույն կիրառությամբ։ Նրանք փորձել են առաջանալ շատ մեծ խտության շարժակազմերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ շպրտել։ 

Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօրվա և երեկվա ընթացքում բավականին մեծ են Ադրբեջանի զինված ուժերի կենդանի կորուստները։ Հետաքրքիր ինտենսիվության նոր մարտավարություն կարծես որդեգրած լինեն, հատկապես բարձրունքները գրոհելիս՝ մեծ խտությամբ հետևակի կիրառություն այնպիսին, ինչպիսին շատ հաճախ մենք տեսել ենք ֆիլմերում»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով հոսպիտալներից մեկի թիրախավորմանը, նշեց՝ սա պետք է մեծ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից, չնայած իրենց համար Ադրբեջանի այս վարքագիծը զարմանալի չէ, քանի որ հակառակորդը մինչ այդ թիրախավորել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

«Այո, մեզ մոտ կան գերիներ, բայց քանիսն են, ինչ վիճակում են, նման տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչը, սակայն, գերեվարված հայ զինվորների մասին տեղեկություն չհայտնեց՝ նշելով, որ ադրբեջանական կողմն այդ մասին տվյալներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  Ադրբեջանի կողմից վերջերս նկատվում է ծայրահեղ անմարդկային վերաբերմունք՝ իրենց սեփական կորուստների և դիակների նկատմամբ։ Ասաց՝ նման բան երբևիցե չեն տեսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter