HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Րաֆֆի Հովահաննիսյանը համոզված է, որ ԱԺ-ում կլինեն 25 %

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց համամասնական ցուցակը միացյալ և հավաքական է, որն ապահովում է ՀՀ քաղաքացու ներկայացվածությունը հասարակական տարբեր շերտերից, արտացոլում է գաղափարների, մտքերի մրցակացություն: Կազմավորվել է նոր Հայասատանի կերտմանն ուղղված մի նոր այլընտրանք, որտեղ գերակա են ՀՀ քաղաքացու իրավունքները, ՀՀ-ի ինքնիշխանության պաշտպանությունը, համազգային շահի գիտակցումը:

Ր. Հովհաննիսյնաի խոսքերով՝ ոչ ոք չպետք է դիտարկի կուսակցության ցուցակն առանձին համարներով կամ առաջին տասնյակով: Այն պետք է ընկալվի իր ամբողջության մեջ: «Ժառանգությունն» անկնկալում է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ինչպես և խոստացել է ՀՀ նախագահը: Իսկ նման ընտրության դեպքում «Ժառանգության» առաջնորդը համոզված է, որ իրենք ներկայացված են լինելու ԱԺ-ում 25%-ով:

Եթե 2007թ.-ին ընտրությունները կեղծվեցին, նրանք դեռ նոր էին դաշտում և անփորձ, բայց այժմ «Ժառանգությունը» պատրաստվում է մայրաքաղաքում լինել առաջինը, իսկ հանրապետությունում՝ առաջիններից մեկը: Կուսակցության առաջնորդը համոզված է, որ «Ժառանգության» պատգամավորներն անպայման լինելու են հաջորդ ԱԺ-ում, իրենք վստահ են իրենց հաղթանակի մեջ: Այլևս գործում է հավաքական միավորված թիմ, որտեղ յուրաքանչյուրը պետք է «իր լուծը վերցնի և տանի այլընտրանք»:

Ր. Հովհաննիսյանի խոսքերով՝ այս շրջանը նման է քնության, որտեղ պետք է փոխվել և դրանով երկիրը փոխել, ներվել և ներել, ընդունելով անցյալը՝ գնահատել ներկան և գնալ դեպի ապագա: Նա միաժամանակ կոչ է անում չջլատել, չբաժանել ընդդիմադիր, քաղաքացիական ուժերը, ինչպիսի փորձ եղավ իր հացադուլի ժամանակ:
«Ես ակնկալում եմ, որ կլինեն աննախադեպ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Այդ ակնկալիքով առաջնորդվում եմ: Եթե այդ ակնկալիքը չարդարանա, մենք կհավաքվենք այստեղ և կորոշենք մեր հետագա անելիքը», - նշեց Ր. Հովհաննիսյանը: Վերջինիս կարծիքով՝ այս ընտրություններին առկա է քաղաքական ուժերի բազամազանությունը, բայց և «ոչ մեկը չի ուզենա դիտարկել այն ռիսկը, թե ինչ կլինի Հայաստանում, եթե անհավանականը հավանական չդառնա», այն է՝ չլինեն արդար ընտրություններ:

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցուցակի հրապարկաման համար ինքն է պատասխանատու, ինքն է կազմել ցուցակը, սակայն այն չի պարտադրել, եղել են քննարկումներ, քննադատություններ հենց կուսակցության ներսում, և «թող չասեն, թե Հայասատանում չկա ժողովրդավարություն, մեկ մարդ- մեկ ձայն հարաբերակցությունը»: Իսկ ցուցակը ենթակա է հավաքական պատասխանատվության, ոչ թե անհատական:

«Չփորձեն ասեն, թե դա Րաֆֆու ցուցակն է», քանի որ եթե մնար իր կամքին, ապա ինքը կլիներ ցուցակի 21-րդ տեղում, իսկ երիտասարդներն ու ակտիվիստները կլինեին սկզբում: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների» տեղերին, ապա, Ր. Հովհաննիսյանի խոսքերով, դրանք որոշել է հենց այդ կուսակցությունը:

«Ժառանգության» առաջնորդի խոսքերով՝ ճիշտ չի լինի, եթե կուսակցությունը դիտարկվի անհատներով, որովհետև բազում են այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են որևէ շրջանի իշխանության հետ, բայց իրենց ցուցակնում մարդիկ են, ովքեր եկել են փոխված, փոխվելու համար և երկրի այլընտրանքը տեսնում են նոր Հայաստանի նոր իշխնության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter