
Գրանցվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1371-ով՝ ընդհանուր կազմելով 59995:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Առողջացել է 47119 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում: Երեկ կատարվել է 3957 թեստավորում։ Մահացել է 7 մարդ:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1046 է։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել