Վարակազերծման գործընթացը շարունակվում է առանց դադարի
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել