HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ր. Հովհաննիսյանը չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանն էլ է առաջադրվել նույն ընտրատարծքում

Այսօր «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երբ երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, չի իմացել, որ այնտեղ առաջադրված է ընդդիմադիր ուժի մեկ այլ ներկայացուցիչ` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը,  և նա  շատ բարձր է գնահատում այդ քայլը: Ր. Հովհաննիսյանը կուսակցության խորհրդից հետո մինչև վերջին օրը սպասել է` տեսնելու, թե «որ ընտրատարածքն է, որ կմնա առանց այլընտրանքի»: Հայաստանում ամեն ինչ պետք է ունենա իր այլընտրանքը, այդ թվում և յուրաքանչյուր իշխանություն կամ թեկնածու:

Ր. Հովհաննիսյանն առաջարկում է, որ նախքան ընտրությունները ընդդիմադիր ուժերը հավաքվեն և քննարկեն մեծամասնական ընտրակարգը, թեկնածուներին, գան ընդհանուր արդյունքի: Նա համարում է, ոչ յուրաքանչյուր ընտրատարածքում պետք է լինի ընդդիմության մեկ թեկնածու: Ր. Հովհաննիսյանը ցանականում է, որ այս պահին բաժանություն չլինի ընդդիմադիր ուժերի միջև, քանի որ դա չի բխում ժողովրդի շահերից:

«Ժառանգության» առաջնորդը մերժում է այն գաղափարը, թե այսպես թե այնպես հաղթելու է նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը: Ր. Հովհաննիսյանն ընտրել է հենց այն ընտրատարածքը, որտեղ «այդ ճակատագրապաշտությունն առավել ցայտուն է, հարվածը և ռիսկը` մեծ»: Նրա կարծիքով` ինքը տվյալ դեպքում այլընտրանք է:

Անդրադառնալով կուսակցության ներսում առկա տարաձայնություններին` Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ցավում է, որ կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը լքել է կուսակցության շարքերը, որովհետև բարձր է գնահատում նրա պարկեշտությունը, ազնվությունը և հասարկական ակտիվությունը:

Ր. Հովհաննիսյանն անգամ խնդրել է նրան մնալ կուսակցության մեջ և պայքարել իր գաղափարների համար, որովհետև կուսակցության ներսում, բացի որոշ տխուր բացառությունների, միշտ եղել է ազատ գաղափարների, այլընտրանքային լուծումների միջավայր: Դա, Ր. Հովհաննիսյանի խոսքերով, միշտ եղել է իրենց առավելությունը և պատրաստ են այդպես շարունակել նաև հետագայում: Կ. Հակոբյանի մեջ Ր. Հովհաննիսյանն առավել բարձր է գնահատում այն, որ նա կարողացավ «ինքնաորոնման արդյունքում»հանգել այն եզրակացությանը, որ նա ավելի շատ հասարակական ոլորտի ներկայացուցիչ է, քան քաղաքական: Դա օրինակելի քայլ է, և Ր. Հովհաննիսյանը համոզված է, որ Կ. Հակոբյանը դեռ մեծ ծառայություններ պետք է մատուցի իր երկրին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter