The Washington Post-ը հայտնել է Լեռնային Ղարաբաղում սպանված սիրիացի ավելի քան 50 գրոհայինների մասին
Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների ժամանակ սպանվել է սիրիացի ավելի քան 50 վարձկան գրոհային։ Այդ մասին հայտնել է «The Washington Post»-ը։
Պարբերականի տվյալներով՝ հակամարտության գոտում գրոհայինները հայտնվել են Թուրքիայի հովանավորած զինվորական խմբավորումների կողմից հավաքագրումից հետո։ Պարբերականը պնդում է, որ գրոհայինների մարմինները հարազատներին են հանձնվել թուրք-սիրիական սահմանին։ Գրոհայինների հարազատներին ասել են, որ նրանք կռվել են Ադրբեջանի կողմից։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել էր հակամարտության գոտում Բաքվի կողմից կռվող գրոհայինների առկայությունը։
Լեռնային Ղարաբաղում սիրիացի գրոհայինների առկայության մասին հայտնել էին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարությունները։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էր հակամարտության գոտի «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ ալ-Համզա», «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբերի, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումների Լեռնային Ղարաբաղ հոսքի մասին։ Գրոհայինների Լեռնային Ղարաբաղ ուղարկման մասին հայտնել էր նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Լուսանկարը՝ Huseyin Nasir / Anadolu Agency
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել