HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի դիվերսիոն խմբի կողմից Արցախի 2 բնակչի դաժան սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների՝ 73 եւ 25 տարեկան, դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց մարդու և մեկ երիտասարդի ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա:

Սպանություն կատարելու նշված դեպքի առթիվ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter