
Վաղ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել․ ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները»,- գրել է Ստեփանյանը:
ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելում է, որ վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։
«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,- հայտնում է Ա․ Հովհաննիսյանը։
Մեկնաբանել