
Կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք, ընդհանուր՝ 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Երեկ կատարվել է 4005 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 60, 76, 68, 86, 60 (տղամարդ) և 86, 93, 73, 83, 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել