
ՊԲ. Գյանջայում տեղակայված է ռազմական 7 նշանակետ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված են մի շարք լեգիտիմ ռազմական նշանակետեր, դրանցից են՝
- ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ
- ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա
- ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ
- ՊՆ մարտական կառավարման կենտրոն
- ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ
- ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
- Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական կողմը ռմբակոծել է Գյանջայի քաղաքացիական բնակավայրը, ինչը, սակայն, հերքեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը. «Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»,-ասել էր նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել