
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը
Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը։ Այս մասին քիչ առաջ հայտնեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները»։
Օրեր առաջ Ռ. Գասպարյանի 26-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը զոհվել էր, իսկ ինքը՝ ծանր վիրավորում էր ստացել արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ: Հոկտեմբերի 16-ին Ռ. Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։
Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել