HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի՝ կանխարգելելու ցեղասպանական գործողությունները». Արցախի ՄԻՊ

Վերջին օրերին Արցախի ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում հրապարկված տեսանյութերից բավականին շատ ահազանգեր է ստանում հայ ռազմագերիների և զինվորների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ 

Այս մասին Արցախում կայացած ասուլիսին հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ երեկ ամփոփել են փակ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ դաժան դեպքերի է անդրադառնում։ Միջազգային կառույցներին, որոշում կայացնողներին այդ զեկույցն արդեն իսկ ուղարկվել է, որ տեսնեն՝ ինչեր են կատարվում հայ զինծառայողների դիակների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց հանդեպ։

Արցախի ՄԻՊ-ը բավարարված չէ միջազգային կառույցների և հանրության կողմից՝ հայ ռազմագերիների և զինվորների հանդեպ կիրառվող վերաբերմունքից։ Արտակ Բեգլարյանը միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ կիրառել՝ կանխարգելելու նման դեպքերի կրկնությունը։ 

«Ադրբեջանական զինված ուժերում տիրում է հայատյացության ընդգծված մթնոլորտ։ Դրան լրացվում է ահաբեկչական խմբերի և նաև թուրքական զինված ուժերի ներգրավվումը ռազմական գործողություններին։ Հաշվի առնելով ահաբեկչական խմավորումների բացասական փորձառությունը և Թուրքիայի ընդգծված ցեղասպանական մոտեցումը հայության հանդեպ՝ ռիսկերը մեծանում են, որ նմանատիպ դեպքերը կարող են կրկնվել։ Իսկ այստեղ միջազգային  հանրությունը ընդգծված պարտավորություններ ունի, որպեսզի կանխարգելի նմանատիպ հանցագործությունները»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Նա միջազգային հանրության կողմից կանխարգելիչ միջոց համարեց պատժամիջոցները՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

«Միջազգային հանրությունն օր առաջ պետք է բոլոր հնարավոր ձևերով միջամտի՝ կանխարգելելու ցեղասպանական գործողություններն Արցախի բնակչության հանդեպ»,-նշեց Արցախի ՄԻՊ-ը։ 

Նրա դիտարկմամբ՝ իրավապաշտպան հանրությունը, միջազգային կառույցները հնարավորինս շուտ պետք է այցելեն Արցախ և փաստահավաք գործունեություն իրականացնեն՝ տեսնելով տեղում՝ ինչ է կատարվում և օբյեկտիվ, համակողմանի զեկույցներ ներկայացնեն միջազգային հանրությանը։

Արտակ Բեգլարյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսնակյունից կարևորեց միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Կարծում է՝ սա լրացուցիչ զսպող միջոց կարող է դառնալ հետագա իրավախումների կանխարգելման համար, ինչպես նաև՝ կդառնա համապատասխան փոխհատուցող միջոց՝ Արցախի «կրած զրկանքների համար»։

«Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ, դիտավորյալ, չտարբերակված թիրախավորման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները։ Մի մասը ապաստանել է կա'մ ավելի անվտանգ բնակավայրերում, կա'մ Հայաստանի Հանրապետությունում։ Բոլորս շնորհակալ ենք մեր աջակիցներին, հատկապես՝ Հայաստանի և Սփյուռքի հայությանը, ովքեր օգնության ձեռք են մեկնում կարիքավոր արցախցիներին»,-ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Մեկնաբանություններ (1)

Сергей
Вопрос автору статьи: Армения признает международное право (резолюции ООН)?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter