
ԱԳՆ. «Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հոկտեմբերի 18-ից հայտարարված մարդասիրական զինադադարի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:
Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը:
Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել