
Հակառակորդը հարավային ուղղությամբ անցել է հարձակման․ երկուստեք կան զոհեր և վիրավորներ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։
«Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում էպաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Լուսանկարը՝ արխիվային / hetq.am
Մեկնաբանել