HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի հետ շփումներում բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղի մարտերում վարձկանների մասնակցության հարցը

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփումներում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող մարտական գործողություններին Սիրիայից և Լիբիայից վարձկանների առկայության հարցը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը։

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- նշել է Բոգդանովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք ռուսական կողմը շփումների ընթացքում ընդգծում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, նախարարի տեղակալը պատասխանել է՝ բնականաբար։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն իր խորը մտահոգությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից գրոհային-վարձկանների ներգրավման հարցին։ Մոսկվան հայտարարել էր, որ այդպիսի գործընթացները ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության սրմանը, այլև սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։

Լուսանկարը՝  РИА Новости / Екатерина Чеснокова

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter