HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մոնիթորինգի մեխանիզմների մշակման ուղղությամբ»

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են մոտակա ժամանակներում համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմները։ Այդ մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են և թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը հակամարտության գոտում, անհրաժեշտ է ստեղծել հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմ։ Այդ ուղղությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք, այդ թվում` մեր պաշտպանության նախարարությունում և առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Հուսամ՝ ամենամոտ ժամանակներում կհամաձայնեցվի այդ մեխանիզմը»,- նշել է նա։ Լավրովն ընդգծել է, որ ներկայում կարևոր է անմիջապես դադարեցնել առճակատման հռետորաբանությունը ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների կողմից։

ՌԴ արտաքին գործերի նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները և քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։ «Սա այն պահանջն է, որն առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ։ Այն առկա է նաև մոսկովյան փաստաթղթի մեջ, որը մեր միջնորդությամբ հոկտեմբերի 10-ին կնքվել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այն ամրագրված է նաև այն փաստաթղթի մեջ, որը համաձայնեցվել է հոկտեմբերի 18-ին։ <...> Քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին հարվածելն անընդունելի է»,- նշել է նա։

Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է էապես արագացնել հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի ներդնումը: «Մենք պետք է դրդենք կողմերին համաձայնեցնել առանցքային դրույթները, որոնք թույլ կտան արդեն ավելի երկարաժամկետ կտրվածքով կայունացնել իրավիճակն այդ տարածաշրջանում»,- ըստ «Տասս» գործակալության՝ հավելել է Լավրովը։

Լուսանկարը՝ «РБК»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter