HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ա. Հովհաննիսյան. «Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել»

Այսօր վաղ առավոտից մարտերը շարունակվել են: Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել 1-2 գրոհներից հետո: Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին: Այս մասին հոկտեմբերի 19-ին, ուշ երեկոյան կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել: «Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք էկոլոգիական աղետից խուսափելու համար զոհերին տեղում հուղարկավորելու մասին որոշում կայացվելու է, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դիակները շատ դեպքերում միջդիրքային տարածություններում են կամ դիրքի առջևում, իսկ նման գործողություններ իրականացնելու համար լիարժեք ավտանգ միջավայր է պետք: «Մենք դրել ենք հստակ պայման՝ միջազգային դիտորդների առկայությունը, այլապես չես կարող մոտենալ»,-նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter