HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Իսպանիայի հայ համայնքը պահանջում է, որ Իսպանիան ընդունի Արցախի անկախությունը

Իսպանիայի հայ համայնքը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Մադրիդում քայլերթ էր կազմակերպել։

Ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ծավալված ռազմական գործողությունների դեմ:

Հայկական համայնքը Իսպանիայի կառավարությունից պահանջում է, որ Իսպանիան ընդունի Արցախի անկախությունը։

Ակցիայի մասնակից Արամ Սումբուլյանը նշեց, որ քայլերթը մեկնարկել է Մադրիդի Իգլեսիա մետրոյի կայարանից, ցուցարարները քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև դեպի Իսպանիայի կառավարության շենք։ 

Քայլերթին մասնակցել է նաև լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը և դերասան Հովիկ Քեուչքերյանը։

Նրանք կոչերով դիմել են Իսպանիայի կառավարությանը, նշելով, որ սա ոչ թե պատերազմ է, այլ ցեղասպանության փորձ՝ Էրդողանի և Ալիևի կողից։

Հովիկ Քեուչքերյանը նշել է, որ աշխարհը պիտի դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։

Արամի խոսքով՝ ելույթ են ունեցել նաև Իսպանացի պատգամավորներ, որոնք ևս իրենց ելույթներում դատապարտել են ադրբեջանական ագրեսիան։ Բացի հայերից՝ ակցիային մասնակցել են նաև իսպանացիներ։

Մինչ Մադրիդում ակցիա կազմակերպելը հայ համայնքը ակցիա էր անցկացրել նաև Բարսելոնա քաղաքում։ 

Լուսնկարները և տեսանյութը՝ Արամ Սումբուլյանի

Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter