HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում սպառնում են Հունաստանի դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցները սպառնալիքներ են ստանում։ Այդ մասին գրում է «Greek City Times»-ը՝ հղում անելով «SLPress»-ին։ Դեսպանատան աշխատակիցները գտնվում են հսկողության տակ։ Ըստ առկա տվյալների՝ դեսպանատան հույն աշխատակիցները ստանում եմ բանավոր և գրավոր սպառնալիքներ, ընդհուպ մինչև նրանց սպառնում են հաշվեհարդար տեսնել։

Իրավիճակը սրվել է այն պահից, երբ Հունաստանը, խորհրդակցությունների նպատակով, հետ է կանչել Բաքվում իր դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին։ Ընդ որում, դեսպանը միայն վերջերս՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին էր նշանակվել այդ պաշտոնին։

Հունաստանի նորանշանակ դեսպանից հավատարմագրերի ստացման արարողության ժամանակ, Ալիևը հանդես էր եկել պրոթուրքական և հակահունական ելույթով։ «Ես կարող եմ ասել Ձեզ, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան ոչ միայն մեր ընկերը և գործընկերն է, այլև եղբայրական երկիր մեզ համար: Առանց երկմտելու, ինչ էլ որ պատահի, մենք աջակցում ենք Թուրքիային և կաջակցենք ցանկացած պարագայում: Մենք աջակցում ենք Թուրքիային բոլոր հարցերում, ներառյալ Արևելյան Միջերկրականի խնդրում»,- նշել էր Ալիևը։

Ըստ հոդվածագրի՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է ադրբեջանական կառավարությունից հրապարակավ պահանջի հույների անվտանգության ապահովման պարտավորություն ստանձնել։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը մերժում է տալ որևէ երաշխիք։

Արցախում ընթացող մարտական գործողությունների ֆոնին Հունաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Հայաստան էլ ավելի է սրել հակահունական տրամադրությունները Ադրբեջանում։ Այդ երկրում Հունաստանն ընկալվում է որպես Հայաստանի աջակից և գործընկեր։ Հոդվածագրի կարծիքով պաշտոնական Աթենքը պետք է դիտարկի իր դիվանագետների պաշտպանությանն ուղղված բոլոր մեխանիզմները, քանի որ Ադրբեջանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվում սպառնալիքների վերաբերյալ լուրերին։

Լուսանկարում՝ Հունաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնում Ալիևին/Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter