HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է իր հովանու ներքո հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է ժամանակավորապես արգելել իր հովանու ներքո տեղի ունեցող ակումբային և ազգային հավաքականների հանդիպումների անցկացումը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Արգելքի պատճառը սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն է։ Եվրոպական ֆուտբոլային միությունը գտնում է, որ Հայաստանում և Ադրբեջանում ներկայիս պայմանները թույլ չեն տալիս իր հովանու ներքո խաղեր անցկացնել։ 

ՈՒԵՖԱ-ն խնդրանքով դիմելու է Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներին և ակումբներին, որպեսզի նրանք իրենց նոմինալ տնային հանդիպումների համար այլընտրանքային մարզադաշտեր առաջարկեն։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի այս որոշումը չի տարածվում 2021թ․ ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության հանդիպումները Բաքվում անցկացնելու վրա։ 

Հիշեցնենք, որ որ Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկ տնային հանդիպում անցկացրել է երրորդ երկրում։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Լեհաստանում ընդունեց Վրաստանին և ոչ-ոքի խաղաց։ 

Մեր հավաքականի հաջորդ տնային հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 18-ին։ Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին պետք է ընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հանդիպումն ի սկզբանե նախատեսված է Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Լուսանկարը՝ EPA-EFE/JEAN-CHRISTOPHE BOTT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter