HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1836 նոր դեպք. մահացել է 20 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1836-ով՝ ընդհանուր կազմելով 68 530: Նախօրեին կատարվել է 4340 թեստավորում (ընդհանուր՝ 357 104): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 20 մարդ: Մահացածները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1121 է:

Առողջացել է ևս 485 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 49 219-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 17 869 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter