HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանի քաղաքները սկսել են չեղարկել ամանորյա տոնակատարությունները

Լեհաստանի մի քանի քաղաքների իշխանությունները կորոնավիրուսի պատճառով չեղարկել են ամանորյա զանգվածային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Կալինինգրադում լեհական մշակութային կենտրոնը՝ հղում անելով Gazeta Wyborcza պարբերականին։

Զանգվածային միջոցառումները չեղարկվել են Վարշավայում, Պոզնանում, Գդանսկում, Գդինյայում և մի շարք այլ քաղաքներում։ Նախորդ տարիներին, օրինակ` Վարշավայի Բանկային հրապարակում, ամանորյա գիշերը կազմակերպվում էր լեհական և համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգ։

Պետական պաշտոնյաները կարծում են, որ զանգվածային միջոցառումները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը։ Բացի այդ, դրանք պահանջում են մեծ ծախսեր, այն դեպքում, երբ համաճարակը մեծ հարված է հասցրել լեհական տնտեսությանը։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ Լեհաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 202 579 դեպք։ Վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել է 10 040։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 3851 մարդ։

Լուսանկարը՝ WOJTEK RADWANSKI/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter