HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է նոր շարժում՝ պարբերաբար փոխանցումներ կատարելու համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ համահայկական դրամահավաքին եւ դրանց ծախսերին՝ նշելով, որ դրամական միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ։

Հայկակ Արշամյանը վստահեցրեց, որ գումարներն օգտագործվում են եւ օգտագործվելու են կարեւոր նշանակության համար, սակայն ծախսերի մասին այժմ տեղեկացնելը համարեց ոչ նպատակահարմար՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի խաղաղություն հաստատվելուց հետո։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը վստահեցրեց, որ Հայաստանից դուրս հավաքագրվող գումարների մեծ մասը փոխանցվել է հիմնադրամին։

«Մենք պետք է մի բռունցք դառնանք. յուրաքանչյուրի ներդրումը շատ կարեւոր է լինելու», - նշեց Արշամյանը։

Տեղեկացրեց, որ սկսելու են նոր շարժում, անվանվելու է «50plus»։ Այն հնարավորություն կտա գրանցվել հիմնադրամի կայքում՝ ամսական վճարներ կատարելու համար։

«Պատկերացրեք, որ եթե այս շարժմանը միանա 1 մլն մարդ, ապա ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եւ տարեկան կունենանք կես մլրդ դոլար», - նշեց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ այդպես մեծ թափ կհաղորդվի դրամահավաքին եւ առավել կազմակերպված կդարձնի այն։

«Սա կնպաստի Արցախի վերակերտմանը հաղթանակից հետո, եկեք ուս ուսի տանք, փորձենք սարերը շարժել եւ ունենալ զարգացած, ամուր պետություն, որը կծառայի բոլորին»,- ասաց Արշամյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter