
Կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք է գրանցվել, մահացել է 10 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2306 նոր դեպք, ընդհանուր՝ 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում։ Երեկ կատարվել է 5189 թեստավորում։
Ըստ ԱՆ հաղորդագրության՝ մահացել է 10 քաղաքացի։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել