
Կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք, ընդհանուր՝ 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում: Երեկ կատարվել է 5760 թեստավորում
ԱՆ-ն հայտնում է, որ մահացել է 14 քաղաքացի։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել