
Ֆրանսահայերը բողոքի ցույց են անում ֆրանսիական հեռուստաընկերության դիմաց
Այս պահին ֆրանսահայերը Փարիզի հարեւան Բուլոն քաղաքում բողոքի ցույց են անում ֆրանսիական «TF1» հեռուստաընկերության շենքի դիմաց։
Ըստ ցույցի մասնակիցների՝ հեռուստալիքը երեկ հաղորդում է հեռարձակել Արցախում ընթացող պատերազմի մասին՝ հայերին ներկայացնելով որպես ագրեսոր։ Կադրում լրագրողը, ցույց տալով սատկած կենդանիներ, ասել է, թե հայերն անգամ խաղաղ կենդանիներին են թիրախավորում։
Հայերը պահանջում են, որ հեռուստաընկերությունը ոչ թե քարոզչությամբ զբաղվի, այլ ճշմարտությունը ներկայացնի։ Նրանք նաեւ պահանջում են, որ հեռուսաընկերության ներկայացուցիչը հանդիպի իրենց։
Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել