HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով»

Այսօր բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից, հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ և Բերձոր քաղաքները՝ հարակից բնակավայրերով։ Երեք արկ ընկել է Բերձորում։ 

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ամփոփելով օրը` ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով։ 

Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող՝ Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Այս ուղղությամբ կան հաջողություններ։ 

«Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չզոքացման այդ աշխատանքները շարունակվում են»,-նշեց Արծորուն Հովհաննիսյանը։

Այսօր գրեթե ողջ օրը հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ։ Մի քանի հարձակման փորձեր տապալվել են, որից հետո ադրբեջանական զինված ուժերը, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել։ Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում, անտառներում։ 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ռազմաճակատում լարվածությունը պահպանվում է։ Հիմնական մարտերն ընթանում են օջախային:  Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ ադրբեջանական զինված ուժերը փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են։

«Մեր զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին։ Չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ, հասցնում են կործանարար հարվածներ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ կրակի խտությունը մեծ հաշվով թուլացել է, քանի որ կողմերը կրում են կորուստներ։ Սակայն եթե ադրբեջանական զինված ուժերը առանձին տեղերում փորձում են կատաղի հարձակում իրականացնել, գրոհել կոնկրետ բնակավայրեր և բնագծեր, կրակի կարճաժամկետ խտությունը միանգամից բարձրանում է։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղվանից ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները կներկայացվի նաև քարտեզի միջոցով, թեև պատերազմի դինամիակն շատ մեծ է, և իրավիճակն արագ է փոխվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter