
Ադրբեջանը հրթիռակոծել է Մարտունին, ռմբակոծել՝ Մարտակերտը
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
Մարդկային կորուստ չկա, ավերածությունները ճշտվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել