HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մահացել է 23 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2314-ով՝ ընդհանուր կազմելով 77 837: Նախօրեին կատարվել է 4790 թեստավորում (ընդհանուր՝ 377 340): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 23 մարդ: Մահացածները եղել են 57, 75, 71, 51, 70, 83, 44, 82, 73, 67, 58, 69, 61 տարեկան տղամարդիկ և 62, 77, 83, 92, 62, 67, 60, 61, 64, 87 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով, կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 1180 է:

Առողջացել է ևս 207 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 50 908-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 412 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter