
Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանը այցելել են Արցախի հարավարևելյան հատված
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և մեր Արցախի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուները հետ այցելել են Արցախի հարավարևելյան հատված: Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։
«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:
Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել