HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայերը «բերդ» են պարել Էյֆելյան աշտարակի մոտ․ բողոքի ցույց՝ Փարիզում

Այսօր Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ՝ Տրոկադերո հրապարակում, ֆրանսահայերը բողոքի ցույցի ժամանակ կատարել են «բերդ» պարը։ Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։

Ելույթ ունեցողներից Կլամար քաղաքի քաղաքապետը կարեւորել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Մասնակիցների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ առաջիկայում Կլամարը, հետեւելով ֆրանսիական Ալֆորվիլ, Լիմոնե եւ Վիեն քաղաքների օրինակին, կճանաչի Արցախի անկախությունը։

Այս պահին ֆրանսահայերը երթով շարժվում են Ֆրանսիայի Ազգային ժողով։ Մասնակիցները վանկարկում են «Էրդողանն ահաբեկիչ է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter