HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծրուն Հովհաննիսյան. «Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ և հարձակումներ»

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև հարավ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական կողմից սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել։ Դրանք իրենց ինտենսիվությամբ փոքր-ինչ զիջել են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ամփոփելով օրը՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս՝ Մարտունիից հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց (Ասկերանի շրջան, խմբ․) գյուղի հարակից անտառում, երևացել են ադրբեջանական դիվերսիոն խմբեր։ Իսկ այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները։ Այս պահին էլ շարունակվում են այդ աշխատանքները։ 

«Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում Սանասարի (Կուբաթլու) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ և հարձակումներ՝ տարբեր ուղղություններով։ Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր։

«Մեր հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, մեզ երկրորդ անգամ ցեղասպանության թույլ չտալը, հակառակորդի զինված ուժերին խնդիրներից զրկելը։ Հաղթելը սա է»,-ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները խաղաղությանը և կրակի դադարեցմանը միտված չեն, հետևաբար շարունակվում է մեր լինելիության և գոյապայքարի պատերազմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter