HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ՝ բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում․ ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը․ դրանք այսօր ընդգրկել են Արարատի և Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր և սպասարկման կազմակերպություններ։

Ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում և ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ՝ բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։

Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։

Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter