HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիայի կանցլերը քննադատել է Մակրոնի հասցեին Էրդողանի վիրավորանքը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորաական արտահայտությունները՝ ասելով, որ այդ խոսքերը վկայում են այն մասին, թե ինչպես է օրեցօր Թուրքիան հեռանում Եվրամիությունից։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի՝ նախագահ Մակրոնին ուղղված վիրավորանքը։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան օրեցօր հեռանում է Եվրամիությունից և մեր ընդհանուր աշխարհներից։ Իմ ամբողջական աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Ֆրանսիային»,- Twitter-ում գրել է Կուրցը։

Ավելի վաղ, Մակրոնը հանդես էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ելույթով, որտեղ հայտարարել էր, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված օրենսդրական նախագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին։ Մակրոնն առաջարկել է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը հնարավորություն կտա երկրում կառուցել «լուսավորյալ իսլամ»։ Նման հայտարարության պատճառ էր դարձել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի դաժան սպանությունը, որին գլխատել էր մուսուլման աշակերտներից մեկի հայրը։

Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկերը, որն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք է «դիմի հոգեբույժի»։ Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով Անկարայից հետ է կանչել իր դեսպանին։ 

Լուսանկարը՝ Joe Klamar/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter