HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգության աշխատակցի վրա

Սաուդյան Արաբիայում հոսպիտալացվել է Ջիդդայում ֆրանսիական հյուպատոսության անվտանգության աշխատակիցը։ Այդ մասին նշվում է դիվանագիտական ներկայացուցչության թվիթերյան միկրոբլոգում։

Անվտանգության աշխատակցի վրա սուր գործիքով հարձակվել է տեղացիներից մեկը։ Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատան տվյալներով՝ անվտանգության աշխատակիցը ստացել է թեթև վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեռևս հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է հարձակվել հյուպատոսության անվտանգության աշխատակցի վրա։

Հարձակման պատճառը, թերևս, վերջին օրերին մուսուլմանական երկրներում հակաֆրանսիական տրամադրություններն են, ինչը կապված է մի քանի օր առաջ տեղի ունեցած սպանության հետ, երբ տասնութամյա մուսուլման արմատականը սպանել էր պատմության ուսուցիչ Սեմուել Պատիին այն բանի համար, որ վերջինս աշակերտներին ցուցադրել էր «Charlie Hebdo» ամսագրում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին անհայտ անձը Նիցցայում հարձակվել էր Աստվածամոր տաճարում գտնվող մարդկանց վրա, որի արդյունքում սպանվել է երեք մարդ։ Ընդ որում, զոհերից մեկը գլխատվել է։ Նիցցայի քաղաքապետը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter