HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում երրորդ օրն անընդմեջ գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 366 պացիենտ։ Սա կորոնավիրուսի համավարակից ի վեր այդ երկրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նույնպես ռեկորդային է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 717 նոր դեպք։ Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության թիվը հասել էր 347-ի, իսկ դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին՝ 320-ի։ Այսպիսով, Ռուսաստանում հակառեկորդը թարմացվում է արդեն երրորդ օրն անընդմեջ, իսկ արդեն տասներորդ օրն է, ինչ օրական կտրվածքով մահացության ցուցանիշները գերազանցում են 200-ը։

Երրորդ օրն է արդեն Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 17 000-ը։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերի 23-ին, երբ նոր դեպքերի թիվը կազմել էր 17 347։

Ռեկորդային է նաև ապաքինվածների թիվը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 14 740 պացիենտ, ինչը կորոնավիրուսի համավարակից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակից ի վեր, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 581 693 դեպք, 1 186 041 մարդ ապաքինվել է, 27 301 պացիենտ էլ մահացել։

Լուսանկարը՝ Andrey Rudakov/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter